Թագավորը ցանկանում է իմաստունին վտարել պալատից: Այդ նպատակով նա
իմաստունին տանում է մի այնպիսի գետի մոտ, որի ափին միայն կապույտ ու կանաչ քարեր են լինում:
Նա վերցնում է մի պարկ և իմաստունին ասում, որ պարկի մեջ կգցի մեկ
կապույտ և մեկ կանաչ
քար, եթե նա հանի կապույտը, ապա կշարունակի մնալ պալատոմ, եթե՝ ոչ, ապա նրան կգլխատեն:
Սակայն թագավորը դիմում է խարդախության և երկու կանաչ քար է դնում պարկում:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ պետք է անի իմաստունը, որպեսզի մնա պալատում:
Պատասխանը առկա է,բայց ճիշտ կլինի մտածեք և այն ժամանակ դիտեք, երբ կցանկանաք համեմատել ձեր պատասխանի հետ...
Տեսնել պատասխանը
Իմաստունը կհանի մի քար և առանց նայելու կնետի գետը: Պարկում կմնա մեկ կանաչ քար, իսկ դա նշանակում է,որ իմաստունը հանել է կապույտը: Հետևաբար, նա կմնա պալատում: