Երեք իմաստունների գլուխկոտրուկը

Մի անգամ արքայի մոտ են գալիս 3 իմաստուն և խնդրում են որոշել,թե ով է իրենցից ամենաիմաստունը:
Արքան նարնց համար կազմակերպում է փորձություն.
նա ցույց է տալիս 3 սպիտակ և 2 սև գլխարկ:Հետո իմաստուններին շրջանաձև նստեցնում է և յուրաքանչյուրի գլխին դնում է այդ գլխարկներից մեկը:Նրանցից յուրաքանչյուրը տեսնում է,թե ինչ գույնի գլխարկ է մյուս երկուսի գլխին,սակայն չի տեսնում իր գլխի գլխարկը:Իմաստունները պետք է լուռ նստեն և մտածեն:Այն իմաստունը, ով առաջիը կգուշակի իր գլխարկի գույնը,կհամարվի ամենաիմաստունը:Բոլոր իմաստուններն էլ խելացի են և չեն կարող տալ տրամաբանորեն չհիմնավորված պատասխան:

Հարց.
Ինչպե՞ս իմաստուններից մեկը մի քանի րոպե հետո գուշակեց իր գլխի գլխարկի գույնը,եթե արքան 3 -ի գլխին էլ սպիտակ գլխարկ էր դրել:



Նախքան պատասխանը տեսնելը, մեկնաբանությունում գրեք ձեր պատասխանը


Կիսվել Facebook-ով
Կիսվել Twitter-ով
Կիսվել Google+ ով

Դիտեք նաև : Երեք իմաստունների գլուխկոտրուկը