Սյուժե
Բրունոն ութամյա գերմանացի տղա է, ով անհոգ ապրում է Բեռլինում՝Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել։ Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով. մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ չգիտես ինչու հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։
Ընտանիքի բոլոր անդամները, բացի հորից և աղջկանից, ով արդեն 12 տարեկանում գերվել էր նացիզմի գաղափարներով, դժվարությամբ են տանում այն փաստը, որ հարևանությամբ համակենտրոնացման ճամբար է, որտեղ, «Ցիկլոն Բ» գազի միջոցով խեղդում/սպանում են բանտարկյալներին։
Միայն Բրունոն չէր հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Օրերից մի օր նա ծանոթանում է Շմուլ անունով հրեա տղայի հետ, ով, ըստ Բրունոյի, բավականին լավ հարմարվել էր ճամբարին։ Նա այս համոզմանն էր եկել այն բանից հետո, երբ պատահաբար տեսել էր ճամբարի վերաբերյալ նկարահանված բարի ֆիլմը։
Նացիզմի գաղափարները չէր կրում Բրունոյի մայրը՝ Էլզան, և այդ պատճառով օրըստօրե ավելի հաճախակի էին վիճում ծնողները։ Բրունոյի մայրը կարծում էր, որ նմանատիպ վայրում ապրելը կարող է վատ անդրադառնալ երեխաների դաստիարակության վրա։ Ի վերջո ծնողները գալիս են այն եզրակացության, որ կրկին անգամ պետք է տեղափոխվել։
Տեղափոխման նախօրդ օրը Բրունոն որոշում է վերջին անգամ տեսնել ընկերոջը և հաջողություն մաղթել։ Հանդիպման ժամանակ Շմուլը ասում է, որ իր հայրը կորել է, իսկ Բրունոն հայտնում է, որ պատրաստ է նրան օգնել, որպեսզի գտնեն նրան։ Սակայն այդ տեսքով՝ առանց գեշերազգեստի Բրունոն ճամբար մտնել չէր կարող։ Շմուլը նրան խոստանում է, որ նրան գիշերազգեստ կտրամադրի, եթե վերջինս սենդվիչ բերի։
Հաջորդ օրը Բրունոն բահը ձեռքին գալիս է ճամբարի ցանկապատի մոտ, որտեղ նրան սպասում էր Շմուլը։ Բահի օգնությամբ անցք է բացում և մտնում ճամբար։ Միասին նրանք գնում են զորանոց, որտեղ էլ անհայտացել էր Շմուլի հայրը։ Դրանից անմիջապես հետո զորանացում գտնվողներին՝ այդ թվում և իրենց, տանում են գազի խցիկներ (բունկերներ)։ Բոլորը կարծում են, թե նրանց այստեղ են բերել զուտ լողացնելու նպատակով, երբ հրամայում են բոլորին հանվել։
Սակայն նրանց ամենևին էլ լողացնելու նպատակով այստեղ չէին բերել... Շմուլը և Բրունոն գազի թունավորումից մահանում են բունկերում մյուս բանտարկյալների հետ միասին։
Համակենտրոնացման ճամբարի գիշերազգեստ