Կոմայից դուրս գալով՝ մահմեդականը քրիստոնյա է դարձել

Մուսուլման տղամարդը, ով անակնկալ կերպով կոմայի մեջ էր հայտնվել՝ գլխուղեղի անոթների անևրիզմի հետևանքով, հրաշքով առողջացել է և ուշքի գալով՝ քրիստոնեություն ընդունել: Այս մասին հաղորդում է cnlnews.tv- ին:
1992թ-ին Քարիմ-Շամսի Բաշան մեկ ամիս կոմայի մեջ է անցկացրել, սակայն դրանից ելքը նրա համար 20-ամյա ճանապարհի սկիզբ է դարձել, որը բերել է նրան դեպի քրիստոնեություն:
Նրա նյարդավիրաբույժը հաղորդել է, որ տարիների աշխատանքի ընթացքում քիչ է տեսել նման հիվանդությամբ մարդկանց ապաքինում:
Ազգությամբ սիրիացի Շամսի Բաշան իր ճանապարհորդության մասին գիրք է գրել, որտեղ մանրամասնորեն նկարագրել է այն ամենը, ինչ կատարվել է իր հետ. գիրքն անվանվել է «Պողոսն ու ես»:
Քարիմ-Շամսի Բաշան պատմել է, որ դեռահասության տարիներին համոզված մահմեդական է եղել: 18 տարեկանում նա հեռացել է երկրից՝ ԱՄՆ-ի Թենեսի նահանգում սովորելու համար, որից հետո աշխատել է Ալաբամա նահանգի Բիրմինհեմի հրատարակչությունում: Այնուհետև նա ամուսնացել և երեխա է ունեցել:
Դժբախտ պատահարը նրա հետ տեղի է ունեցել շատ անսպասելի, երբ վերջինս մեքենան կայանելիս է եղել:
Հանկարծակի ուշագնաց եղած վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Քիչ անց բժիշկները հավաստել են, որ մահմեդականն այլևս երբեք չի կարող առաջվա լիարժեք մարդը լինել:
Բայց ամիսներ անց Քարիմ-Շամսի Բաշանը բժիշկներին ապացուցեց, որ հրաշքներ լինում են:
Եվ այսպես, նախկին կյանքին վերադառնալու անհագ փափագն ու հավատն ամրապնդվեց այն ժամանակ, երբ նա սկսեց Աստվածաշունչ կարդալ:
Եվ այսօր Շամսի Բաշանը վստահ է, որ իրեն բոլոր դժվարություններից դուրս է բերել Աստծո բարեհաճությունը:

Կիսվել Facebook-ով
Կիսվել Twitter-ով
Կիսվել Google+ ով

Դիտեք նաև : Կոմայից դուրս գալով՝ մահմեդականը քրիստոնյա է դարձել