Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Ֆրիդրիխ Նիցշե՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա, 

բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: 

Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան 

խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին 

խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝ 

պառկած երկաթե վանդակում:










Յոհան Վոլֆգանգ Գյոթե՝ գերմանացի քնարերգու, 

մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ 

լույս»…


















Վոլտեր՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի 

փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ 

գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող 

բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ 

գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ 

տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս 

հեղինակին է պատկանում հետևյալ 

արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա 

հարկ կլիներ Նրան հորինել»:




Դևիդ Հյում՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա, 

սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ 

անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ, 

այրվում եմ…»: Նրա հուսահատությունը 

սարսափելի էր…













Նապոլեոն Բոնապարտ՝ ֆրանսիացի կայսր, 

զորավար և պետական գործիչ: Նրան բուժող բժիշկը 

գրում էր. «Կայսրը մահացավ մենության մեջ՝ բոլորից 

թողնված ու լքված: Մահկանացուն կնքելուց առաջ 

նրա պայքարը սոսկալի էր»…













Վլադիմիր Իլյիչ Լենին՝ ռուս հեղափոխական գործիչ և 

բոլշևիկ, ՌԽՖՍՀ առաջին ղեկավար: Մահանում է 

խավարամիտ վիճակում՝ սեղանից, աթոռներից 

ներողություն էր խնդրում իր մեղքերի համար: Որքան 

տարօրինակ է լսել այս ամենը մեկի մասին, ով 

միլիոնավոր մարդկանց առաջնորդն էր, իսկ հաճախ 

նույնիսկ՝ իդեալը…









Թոմաս Հոբս՝ անգլիացի փիլիսոփա և գրող, 

հասարակական դաշինքի տեսության 

հեղինակ՝  «Ես կանգնած եմ դեպի խավարն 

ընկնելու ահասարսուռ անդունդի առջև»:















Ուինսթոն Չերչիլ՝  երկրորդ համաշխարհային 

պատերազմի տարիների անգլիացի 

վարչապետ. «Որքա՜ն խենթ եմ ես»…

















Եմելյան Յարոսլավսկի՝ աթեիստական միջազգային 

շարժման նախագահ. «Խնդրո՛ւմ եմ, այրե՛ք բոլոր գրքերս:

 Նայե՛ք Սուրբին: Նա արդեն վաղուց ինձ է սպասում: Նա 

այստեղ է»:















Կարլ 9-րդ՝  Շվեդիայի թագավոր. «Ես մահացա: Ես 

դա գիտակցում եմ»…



















Տիտանիկ հսկայական նավի ինժեները, 

ավարտելով շինարարական 

աշխատանքները, լրագրողների այն 

հարցին, թե որքանով է անվտանգ այդ 

հրաշք գեղեցկուհին, հեգնանքով 

պատասխանում է. «Այժմ նույնիսկ 

Աստված չի կարող այն 

խորտակել»: Անշուշտ, բոլորը գիտեն, թե

ինչ պատահեց անպարտելի և անխորտակելի «Տիտանիկին»…







Բրազիլացի մի երիտասարդ կոմպոզիտոր, երգիչ, բանաստեղծ Ռիո դե Ժանեյրոյում 

ելույթի ժամանակ, ծխախոտի ծուխը ներ է շնչում և բաց թողնում օդում՝ դեպի վեր՝ 

հայտարարելով. «Աստվա՛ծ, սա Քեզ»… Դրանից շատ չանցած նա մահանում է ՁԻԱՀ-ից:

Կիսվել Facebook-ով
Կիսվել Twitter-ով
Կիսվել Google+ ով

Դիտեք նաև : Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը