Այս պատմությունն առավել հայտնի է որպես Ֆիլադելֆիական գիտափորձ կամ «Ծիածան» նախագիծ։ Այն անց է կացվել ԱՄՆ Ռազմածովային ուժերի կողմից 1943 թվականին, գերգաղտնիության պայմաններում։ Գիտափորձի նպատակն էր գեներացվող էլեկտրամագնիսական դաշտի միջոցով անտեսանելի դարձնել մի ամբողջ հսկայական ռազմանավ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ռադարների համար անտեսանելի դարձնելու մասին էր, այլև վիզուալ աներևութության։Պլանավորվում էր, որ ուժեղ էլեկտրամագնիսական ուժը կստիպեր լուսային ու ռադիոալիքներին ճկվել «Էլդրիջ» հածանավի շուրջ, ինչն այն կդարձներ բառիս բուն իմաստով անտեսանելի։ Այս գիտափորձն արել են երկու անգամ՝ 1943 թվականի ամռանն ու աշնանը, բայց երկու անգամ էլ այն ձախողվել է։ Պաշտոնապես որևէ տեղեկություններ չեն հրապարակվել, թե ինչ էր կատարվել «Էլդրիջի» հետ, ու բոլոր փաստաթղթերն առ այսօր պահվում են գաղտնիության կնիքի տակ։ Կան ականտեսների վկայություններ, ովքեր նույն օրվա ընթացքում «Էլդրիջը» տեսել են իրարից 320 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կետերում, իսկ նավը չէր կարող հաղթահարել այդքան տարածություն այդքան կարճ ժամանակամիջոցում։ Ասում են, որ գիտափորձի ժամանակ հածանավն իրոք անհետացել է տեսադաշտից, իսկ հետո ակնթարթորեն հայտնվել մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։
Սակայն սարսափելին դրա անձնակազմի ճակատագիրն էր. այն բաղկացած էր 181 նավաստիներից։ Երբ փրկարարները վերջապես հասել էին մի քանի տասնյակ կիլոմետրի վրա անսպասելի հայտնված հածանավին, նրանք պարզել էին, որ անձնակազմից անվնաս են մնացել միայն 21 հոգի, 27 հոգի բառի բուն իմաստով սերտաճել էին հածանավի կոնստրուկցիաներին, 13 հոգի մահացել էին այրվածքներից ու ճառագայթումից, իսկ մնացածներն անհետացել էին՝ ոչ մի հետք չթողնելով։
Ժամանակակից գիտնականներն, ուսումնասիրելով այս գիտափորձի մասին առկա տեղեկությունները, ասում են, որ «Էլդրիջը», իսկ ավելի ճիշտ՝ դրա վրա տեղակայված սարքավորումները, որոնք պետք է ապահովեին դրա անտեսանելիությունը, կարող են պատահաբար կոտրած լինել տարածա-ժամանակային կապը։ Եթե այդպես է, ապա մարդկության բախտը բերել է, որ սարքավորումների հզորությունը հազիվ մեկ նավի է բավականացրել, այլ ոչ մի ամբողջ մայրցամաքի։
Սակայն այս տեսությունը հակառակորդների լուրջ բանակ ունի, ովքեր փորձում են հերքել նավի տելեպորտացիայի ու անհետացած անձնակազմի մասին լուրերը։ Նրանք մասնավորապես պնդում են, որ իրականում ոչ մի ՆՄԱՆ գիտափորձ էլ չի եղել։ Ասել է թե՝ ոչ ոք չէր էլ պատրաստվում նավն անտեսանելի դարձնել, այլ փորձում էին նավի պաշտպանվածությունը բարձրացնել մագնիսական ականների ու տորպեդների դեմ և դրա համար նավի շուրջ փոփոխական մագնիսական դաշտ էին ձգտում ստեղծել։
Այլ հարց է, որ ականատեսների վրա գրեթե ամբողջովին պղնձալարով փաթաթված ու դրա վրա տեղադրված բազմաթիվ տարօրինակ սարքերը մեծ տպավորություն կարող էին թողած լինել և հետագայում հիմք հանդիսանալ հետզհետե ավելի ճոխացվող ասեկոսեների համար։ Ինչ վերաբերում է մեկ օրվա մեջ 320 կիլոմետր տարածություն հաղթահարելուն, ապա դրանում ոչ մի անհնար բան չկա, որովհետ իրականում այդ կետերի միջև տարածությունը կարելի էր էապես կրճատել, եթե նավը լողար Չեսապիկա-Դելավերյան ջրանցքով, որը թեև փակ էր այն ժամանակ նավարկության համար, բայց Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան ռազմանավերը հաճախ օգտագործում էին այն՝ գերմանական սուզանավերից խուսափելու համար։
Այսպիսով, բարդ է ասել, թե որտեղով է անցնում սահմանն իրականության ու մտացածինի միջև, բայց ինչպես ասվում է՝ առանց ծուխ կրակ չի լինում, ու դեռ տասնամյակներ շարունակ այս պատմությունը կհուզի շատերին։